ԱՄՆ-ի 110-ամյա բնակչուհին իր ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի հետ և նշել իր երկարակեցության գաղտնիքը՝ հրաժարվել վատ սովորություններից և քնել օրական յոթ ժամ, հայտնում է Chattanooga Times Free Press-ը։
Ջորջիա նահանգի Ֆլինսթոուն քաղաքի բնակչուհի Թելմա Մեյ Քիրբի Լիթլը հունվարի 17-ին նշել է իր տարեդարձը։
Կինն ապրում է բազմաթիվ հարազատներով շրջապատված. գրեթե ամբողջ ընտանիքն ապրում է Ֆլինսթոունում և նրա շրջակայքում: Լիթլն ունի չորս երեխա, յոթ թոռ, 14 ծոռ և տասը կոռ:
Հոբելյարը հրաժարվել է շփվել մամուլի հետ, սակայն նրա թոռնուհի Ջինա Դերրիբերին բացել է տատի երկարակեցության գաղտնիքը, որը, պարզվում է, բավականին պարզ է. «Ահա թե ինչ էր նա միշտ ասում․ «Մի՛ օգտագործիր ալկոհոլ, մի՛ ծխիր ու յոթ ժամ քնիր։ Դատարկ բաներից մի՛ անհանգստացիր։ Ընդհանրապես մի՛ անհանգստացիր»։
Լիթլը ծնվել է 1914 թվականին և երիտասարդ տարիքում աշխատել է ֆերմայում, իսկ հետո ամուսնու հետ վարսավիրանոց բացել։ Կնոջը շնորհավորելու էին եկել 70 ընկեր և հարազատ։





























