Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Ուկրաինա 2023թ. դեկտեմբերին կառավարության ղեկն ստանձնելուց հետո առաջին անգամ, տեղեկացրել է BBC-ն։

Այցի շրջանակում Տուսկը մասնավորապես նախատեսում է քննարկել ուկրաինական գյուղմթերքների ներմուծման լեհական արգելքը եւ լեհ փոխադրողների կողմից սահմանի փակումը ուկրաինացի մրցակիցներին տրված արտոնությունների պատճառով։