Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի դուստրը՝ արքայադուստր Աիկոն, ապրիլի 1-ից կսկսի աշխատել ճապոնական Կարմիր խաչի ընկերությունում: Այս մասին հայտնել է Կայսերական պալատի վարչությունը, փոխանցում է NHK հեռուստաալիքը։
Մարտին արքայադուստր Աիկոն պետք է ավարտի Գակուշուինի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ նա սովորում է 2020 թվականից։ Նա սովորում է ճապոնական գրականություն, ինչպես նաև անգլերենի և իսպաներենի դասընթացներ է անցնում:
Կայսրուհի Մասակոն ճապոնական Կարմիր խաչի ընկերության պատվավոր նախագահն է։





























