ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցով նիստին։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը վերադարձել է Նյու Յորք։ Նա վայրէջք է կատարել մի քանի ժամ առաջ, իսկ վաղը նա կխոսի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստում` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Դյուժարիկը։
Հանդիպումը կկայանա հունվարի 23-ին:





























