ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 22-ին կարգադրություն է ստորագրել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակության ընդունելության վերաբերյալ:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. Կազմակերպել 2024 թվականի հունվարի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին ՉՈՒՆԳՈՆԳԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրությունում: