ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ իրեն փոխարինած Ջո Բայդենը դուրս կգա նախագահի համար մղվող պայքարից գալիք ընտրություններում։
«Անձամբ ես այդպես եմ կարծում»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան Fox News-ի թղթակցի համապատասխան հարցի։
Թրամփն արդեն առաջին անգամ չէ, որ կասկած է հայտնում այն մասին, թե Բայդենը կհասնի նախագահական ընտրարշավի վերջնագծին։ Մինչ այդ քաղաքական գործիչն ասել էր, որ Բայդենի ֆիզիկական եւ մտավոր թուլությունը թույլ չի տա նրան հասնել ընտրարշավի վերջնագծին։





























