Լիբանանը նախազգուշացրել է Իսրայելին, որ երկրների միջեւ պատերազմ սկսվելու դեպքում այն «պիկնիկ» չի լինի հրեական պետության համար։ Այս մասին հայտնել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Աբդալա Բու Հաբիբը։
«Հուսով եմ՝ նրանք հասկանում են, որ պատերազմն իրենց պիկնիկ չի թվա։ Իրենց համար»,- ասել է լիբանանցի նախարարը լրագրողներին ՄԱԿ-ում։
Նա նաեւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Պատերազմը Գազայում պետք է դադարեցվի։ Բավական է, հերիք է»,- ավելացրել է նա։





























