Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու անգամ մտավոր կարողությունների թեստ է հանձնել, քանի որ կարծում է, որ խելացի մարդը պետք է դառնա ԱՄՆ նախագահ։

«Ես երկու ճանաչողական թեստ եմ հանձնել եւ հաջող եմ հանձնել: Ես կոչ կանեի ճանաչողական թեստ հանձնել նախագահի պաշտոնում առաջադրվող յուրաքանչյուրի համար, քանի որ կարծում եմ, որ դա լավ գաղափար է: Հրաշալի կլիներ, եթե խելացի մարդը դառնա նախագահ»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։