Ֆրանսիացի հացթուխների թիմը Փարիզում նվաճել է թխելու աշխարհի գավաթը վերջին 16 տարում առաջին անգամ։

«Նրանք (Ֆրանսիայի ներկայացուցիչները) շատ էին ցանկանում հաղթել, կատարելագործվել և մրցել այլ ուժեղ թմերի հետ, որոնք վերջին 15 տարվա ընթացքում զբաղեցրել են առաջատար հորիզոնականներ»,- հեռուստաալիքի եթերում ասել է Թխելու Աշխարհի գավաթի հիմնադիր Քրիստիան Վաբրեն։

Պատասխանելով հարցին, թե ինչու են, ըստ նրա, ասիական երկրները եղել առաջատար երկար տարիներ, նա ասաց, որ նրանց օգնել է ստեղծագործական մոտեցումը և այն, որ նրանք փորձարկումներ են արել հացաբուլկեղենի տարբեր բուրմունքների, ձևերի և գույների հետ, մինչդեռ ֆրանսիացիները հավատարիմ էին մնում ավելի դասական եղանակներին։

BFM TV-ի տեղեկություններով՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի թիմերը։ Ընդհանուր հաշվով մրցույթում մասնակցում էր 10 թիմ։ Նախորդ մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականին։ Այդ ժամանակ հաղթող էր ճանաչվել Թայվանի հացթուխների թիմը։

Թխելու աշխարհի գավաթն առաջին անգամ տեղի է ունեցել 1992 թվականին հացթուխ Քրիստիան Վաբրեի կողմից։ Այդ պահից ի վեր մրցույթը անց է կացվում տարեկան երկու անգամ Europain-ի ցուցահանդեսի շրջանակներում։ Այդտեղ մասնակցում են աշխարհի լավագույն հացթուխների թիմերը։ Յուրաքանչյուր թմում կա երեք մասնակից, որոնք նախապես են ընտրվում, իսկ հետո մրցում մի քանի փուլով անցկացվող հացթուխների մրցույթին՝ մասնավորապես պատրաստելով բագետ, հրուշակեղեն և ստեղծելով գեղարվեստական կոմպոզիցիաներ։

Մասնակիցների խնդիրը ճշգրտություն և ստեղծագործականություն ցուցաբերելն է՝ դրա հետ մեկտեղ մրցույթի թեմատիկային հետևելով։

BFM TV-ի տեղեկություններով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ կապված՝ գավաթի այս տարվա թեման է սպորտը։ Այդ առիթով Ֆրանսիայի թիմը կոմպոզիցիայի թեմա է ընտրել սուսերամարտը։