Չինական Sinopec նավթագազային ընկերությունը Սիչուան նահանգում հայտնաբերել է նոր գերխոր Hexingchang թերթաքարային գազի հանքավայր, հայտնում է Интерфакс-ը։

Ընկերության տվյալներով՝ դրա գտնված պաշարները կազմում են 133 մլրդ խմ։ Սա Չինաստանում հայտնաբերված այս մասշտաբի առաջին գերխոր թերթաքարային հանքավայրն է: Sinopec-ը նախկինում Սիչուանում հայտնաբերել է բնական գազի մի քանի խոշոր հանքավայրեր: Նոր հայտնագործությունը կավելացնի Չինաստանի ռեսուրսների բազան: