Թայվանը վերջին օրերին կղզու մոտ գրանցել է յոթ թռչող սարք եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ՌԾՈւ հինգ նավ։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում, որը տեղակայվել է X-ում։

«Այսօր ժամը 06.00-ի դրությամբ Թայվանի շրջանում հայտնաբերվել են յոթ թռչող սարք եւ չինական բանակի ՌԾՈւ հինգ նավ»,- նշվել է հայտարարությունում։

Թայվանի նեղուցի միջին գծի հատման մասին տեղեկություններ չեն ստացվել։ Թայվանի զինվորականները, ի պատասխան, օդային պարեկներ են օդ բարձրացրել, տարածել ռադիոնախազգուշացումներ եւ պատրաստ վիճակի բերել զենիթահրթիռային համալիրները։

Չինաստանի բանակը մշտապես Թայվանի շրջան է ուղարկում իր նավերն ու ինքնաթիռները՝ նեղուցի երկու ափերի միջեւ 2022թ. օգոստոսի 2-3-ին այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից հետո սրված հարաբերությունների ֆոնին։ Չինաստանում նման այցելությունները սադրանք են համարում, միջամտություն Չինաստանի ներքին գործերին եւ աջակցություն Թայվանի անջատողականներին։