Դանիայի կառավարությունը 91 մլն կրոն (13,26 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինայի ԶՈւ-ի եւ պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացրել է թագավորության պաշտպանության նախարարությունը։

«Նվիրատվությունն արվել է Էստոնիայի եւ Լյուքսեմբուրգի գլխավորած IТ-կոալիցիայի հովանու ներքո, որին Դանիան միացել է մի շարք այլ երկրների հետ միասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ Դանիան եւ IТ-կոալիցիայի մյուս անդամները երեքշաբթի ստորագրել են համագործակցության համաձայնագիր Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստի հետ կապված։ Դանիայից բացի՝ կոալիցիային մասնակցում են Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ուկրաինան եւ Էստոնիան։ Ներկա պահին ֆինանսական օգնության ցուցաբերման մասին հայտնել են նաեւ Լյուքսեմբուրգը եւ Էստոնիան։

«Այդ նվիրատվությունը կարեւոր ավանդ է Ուկրաինայի կիբեռանվտանգության ամրապնդման գործում»,- ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենը։