Իտալացի գինի արտադրողները հավաքվել են Վատիկանի Առաքելական պալատում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման Vinitaly ցուցահանդեսի կազմակերպիչների նախաձեռնությամբ։
Ողջույնի խոսքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասաց, որ «գինին, հողը, գյուղատնտեսական հմտությունները Աստծո պարգև են»։
Նա աջակցել է գինու ժողովրդավարացմանը՝ հիշեցնելով, որ գինին, որպես երկրի արտադրանք, բոլորի համար է։ «Այս ամենը Արարիչը վստահել է մեզ՝ մեր խնամքին և ազնվությանը, որպեսզի մենք կարողանանք այն վերածել, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ուրախության իսկական աղբյուր մարդու սրտի, յուրաքանչյուր մարդու, և ոչ միայն նրանց համար, որոնք ավելի շատ հնարավորություններ ունեն»,- ասել է Ֆրանցիսկոսը: Բացի այդ, Պապը կոչ է արել գինեգործությանը և գինու առևտուրին մոտենալ էթիկական տեսանկյունից։
Նա նշել է արդյունաբերության կարևորությունը տնտեսության և զբաղվածության համար, և որ շուկայի մասնակիցները ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրին, աշխատանքային պայմաններին և առողջ սպառման սովորություններին: «Որակյալ արտադրանք ստանալու համար միայն արտադրական տեխնոլոգիաների կիրառումը և բիզնես տրամաբանությանը հետևելը բավարար չէ։ Հողը, խաղողի այգիները և դրանց մշակումը, խմորումն ու գինու հասունացումը պահանջում են հետևողականություն, ուշադրություն և համբերություն»,- եզրափակել է Պապը։
Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ մենք գինին համարում ենք Աստծո պարգեւ, որպես ավանդույթի և կայուն տնտեսության խորհրդանիշ:





























