Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Ուկրաինային Բելգորոդի մերձակայքում Իլ-76 ինքնաթիռը խոցելու մեջ՝ դա որակելով խելագար բարբարոսություն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք, խախտելով պայմանավորվածությունները, սպանեցին մեր օդաչուներին և ուղեկցող զինվորներին և սպառեցին իրենց համաքաղաքացիներին», - ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին ինքնաթիռի վրա կատարված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինծառայողներ, որոնց տեղափոխել են փոխանակման համար, ինչպես նաև անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող անձինք։