Մեծ Բրիտանիան երեք տարով կձևավորի ավելի մեծ բանակ՝ 120 հազար անձնակազմից, ներառյալ «ռազմավարական ռեզերվը», որը վերաբերում է պաշտոնաթող զինվորականներին։ Այս միջոցները պահանջվում են քաղաքացիներին Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին նախապատրաստելու համար։ Այս մասին հայտարարել է բրիտանական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Պատրիկ Սանդերսը՝ ելույթ ունենալով Լոնդոնում զրահատեխնիկայի միջազգային համաժողովում, գրում է The Moscow Times-ը։
Գեներալի խոսքով, մոտալուտ պատերազմում հաղթելու համար պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի հասարակությունը պատրաստ լինի մարտական գործողությունների այն պահին, երբ դա պետք է։ Դա անելու համար, նշել է Սանդերսը, խելամիտ կլինի «ազգային մոբիլիզացիայի» հիմքերը դնել։
«Ուկրաինան իր ողջ խստությամբ ցույց է տալիս, որ պատերազմները սկսում են կանոնավոր բանակները, բայց քաղաքացիական մարտական ստորաբաժանումները հաղթում են»,- ասել է գլխավոր շտաբի պետը։
Սանդերսը, ով հեղինակություն է վայելում իր գործընկերների շրջանում, առաջիկա վեց ամսվա ընթացքում ստիպված կլինի թողնել իր պաշտոնը՝ հենց իր անկեղծության պատճառով։




























