Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ռուսական կողմը մեծ հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և հնարավորինս շուտ կնշանակի նման հանդիպում։