Աբովյանի քաղաքապետի պաշտոնանկության հարց դրված չէ` այսօր նոյեմբերի 2-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետը ճեպազրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը: «Այդպիսի անհրաժեշտություն չկա, քաղաքապետն իրականացնում է իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Կ. Շահգելդյանը;

Նրա խոսքով` համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելը բավականին բարդ ընթացակարգ է պահանջում` ընդհուպ մինչեւ սահմանադրական դատարանի եզրակացության առկայություն:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ Վերահսկիչ դատարանը ստուգումներ իրականացնում մարզում, Կ. Շահգելդյանն ասաց, որ այդ ստուգումներն իրականացվում են միայն Եղվարդ քաղաքում`ըստ Ազգային Ժողովի կողմից հաստատված ծրագրի: Աբովյան քաղաքը ստուգման ցանկում ներառված չէ;

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին Ծաղկաձոր քաղաքում Կեչառիսի վանքի հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրով: «Եկեղեցին այդ տարածքը կառուցապատման իրավունքով տվել էր տվյալ ՍՊԸ-ին, եւ այդ վարձակալությունը պետական գրանցում էր ստացել Կադաստրի Հրազդանի ստորաբաժանումում: Նախ` համայնքի ղեկավարը տուգանել էր կառուցապատողին ապօրինի շինարարության համար, հետո ես իմ նամակով համայնքի ղեկավարից պահանջել եմ դադարեցնել շինարարությունը, ինչը եւ արվել է»,- ասաց Կ. Շահգելդյանը: Նրա խոսքով` մարզպետարանը դիմել է նաեւ մշակույթի եւ քաղաքաշինության նախարարություններին, սակայն դեռ պատասխան չեն ստացել: «Եթե մշակույթի նախարարությունը պատասխանի, որ համաձայն չեն, կդնենք այդ օբյեկտը ամբողջովին կվերացնենք»,- ասաց Կ. Շահգելդյանը: