Տեխասը միանգամայն ճիշտ է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
«Այս վարչակազմը միտումնավոր խախտում է օրենքը՝ աննախադեպ մասշտաբով աջակցելով և խրախուսելով անօրինական ներգաղթը»,- գրել է նա։
Ավելի վաղ նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել էր անօրինական միգրանտներից ինքնապաշտպանվելու իրավունքի մասին, եթե ԱՄՆ դաշնային կառավարությունը չկարողանա լուծել այս խնդիրը։



























