Սեուլի փողոցում անհայտ անձը հարձակվել է հարավկորեական խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Բաե Հյուն Ջինի վրա։ Այս մասին հայտնում է Xinhua-ն։
Քաղաքական գործչին տեղափոխել են հիվանդանոց։
Yonhap-ի փոխանցմամբ՝ հարձակվողը տեղում բերման է ենթարկվել։
Ոստիկաններին նա ասել է, որ 15 տարեկան է: Նա քարով հարվածելուց առաջ պատգամավորին հարցրել է նրա անունը։
Ինչպես հիշեցնում է Reuters-ը, հունվարի սկզբին դանակահարվել էր նաեւ ընդդիմադիր Հարավային Կորեայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյունը։




























