ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը հարված են հասցրել հութիների հականավային հրթիռին, որը պատրաստ էր արձակման Կարմիր ծովի ուղղությամբ, նշվել է CENTCOM-ի հայտարարությունում։
Հարվածը հասցվել է Սանայի ժամանակով ժամը 03.45-ին։
ԱՄՆ ուժերը հրթիռը հայտնաբերել են Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող շրջանում եւ «որոշել, որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ՌԾՈւ նավերին եւ առեւտրանավերին տարածաշրջանում»։
«Ամերիկյան զորքերը հարվածել են հրթիռին եւ ոչնչացրել այն ինքնապաշտպանության նպատակով»։ Այդ գործողությունները կպաշտպանեն նավագնացության ազատությունը եւ միջազգային ջրերը կդարձնեն ավելի անվտանգ ԱՄՆ ՌԾՈւ նավերի եւ առեւտրանավերի համար,- նշվել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունում»։




























