Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը այսօր` նոյեմբերի 2-ին ,

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:նշեց ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: NEWS.am-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնեցին, որ  միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով  Դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից  2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա  մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ  Հայաստանում իրականացված  ամենամեծ ծրագիրն է: Հյուրերը, պետական պաշտոնյաները եւ Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարեւորել են հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ ընդհանուր համաշխարհային մշակույթը պահպանելու գործում:

Նշենք, որ ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից 2000թ. աշնանը եւ այդ ժամանակվանից ի վեր հիմնադրամի ներքո իրականացվել են մշակութային արժեքների պահպանության 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար: