Ղազախստանի քրեական ոստիկանությունը բռնել է Ռուսաստանի քաղաքացու, որին կասկածում են հարեւան պետությունից մի կնոջ եւ նրա մանկահասակ դստեր սպանության մեջ, տեղեկացրել է Polisia.kz-ը։

Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Ղազախստանի սահմանապահ ծառայության եւ քրեական ոստիկանության աշխատակիցները բռնել են Ռուսաստանի քաղաքացու, որին կասկածում են հունվարի 23-ին Նովոսիբիրկսում մոր եւ նրա մանկահասակ դստեր երկակի սպանության մեջ։

ԱՊՀ երկրների գերատեսչությունների տվյալներով՝ կասկածվողը մտադիր էր թաքնվել հարեւան պետություններում։

Կրկնակի սպանության մեջ կասկածվողը բռնվել է ոստիկանության օպերատիվ խմբի եւ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից Թուրքեստանի մարզի սահմանային կետում, երբ փորձում էր տաքսիով հատել պետական սահմանը։

Ներկայում նա գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում։ Լուծվում է նրան այն երկիր արտահանձնելու հարցը, որտեղ կատարվել է հանցագործությունը։