Ուրբաթ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմալայի հարավային խաղաղօվկիանոսյան ափին, տեղեկացրել է INSIVUMEH սեյսմոլոգիական գործակալությունը։
Երկրաշարժը զգացվել է նաեւ հարեւան Սալվադորում։
Տուժածների եւ ավերածությունների մասին առայժմ չի տեղեկացվել։
Երկրաբանական գիտությունների գերմանական հետազոտական կենտրոնը, որը չափել է երկրաշարժի մագնիտուդը՝ 6,1 բալ, տեղեկացրել է, որ այն տեղի է ունեցել 119 կիլոմետր խորությունում։



























