Եմենի Զինված ուժերի հրամանատարությունը ուրբաթ հայտարարություն է հրապարակել, որում նշվել է, որ Եմենի ռազմածովային ուժերը հրթիռ են արձակել բրիտանական նավթային նավի դեմ, ինչը հանգեցրել է դրա այրմանը, տեղեկացրել է Al-Manar TV-ն։

«Ի պաշտպանություն հալածյալ պաղեստինցի ժողովրդի, ի աջակցություն եւ համերաշխություն մեր եղբայրների Գազայի հատվածում, ինչպես նաեւ ի պատասխան ամերիկա-բրիտանական ագրեսիայի մեր երկրի դեմ՝ Եմենի ռազմածովային ուժերը թիրախային գործողություն են իրականացրել բրիտանական նավթային նավի (MARLIN LUANDA) դեմ Ադենի ծոցում՝ օգտագործելով մի շարք համապատասխան ռազմածովային հրթիռներ, հարվածը եղել է ուղիղ, եւ արդյունքում նավն այրվել է»,- նշվել է Եմենի զինվորական ներկայացուցիչ, գեներալ Յահյա Սարեայի հայտարարությունում։

Գեներալ Սարեան հաստատել է, որ Եմենի Զինված ուժերը ռազմական գործողություններ կիրականացնեն Կարմիր եւ Արաբական ծովերում այնքան ժամանակ, քանի դեռ հրադադար չի հաստատվել Գազայում եւ չի թույլատրվել պարենի եւ դեղորայքի առաքումը շրջափակված պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածում։

«Եմենի Զինված ուժերը հաստատում են, որ ձեռնարկում են բոլոր ռազմական միջոցները Եմենի պաշտպանության իրավունքի շրջանակում եւ ի հաստատումն մշտական համերաշխության պաղեստինցի ժողոովրդի հետ»,- նշվել է հայտարարությունում։