Կառավարական զորքերը սպանել են իսլամամետ խմբավորման ինը անդամի Ֆիլիպինների հարավում, շաբաթ տեղեկացրել են զինվորականները, նրանց մեջ են անցած ամիս կաթոլիկական արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողները, տեղեկացրել է Reuters-ը։
Չորս զինվոր վիրավորվել է հակաահաբեկչական գործողության ժամանակ, նշվել է Ֆիլիպինների Զինված ուժերի հայտարարությունում, բայց նրանց վիճակը կայուն է։
Սպանվածները «Դաուլա Իսլամիա» խմբավորման անդամներ էին, որը վերահսկում էր Մարավի քաղաքը 2017թ.։
Սպանվածների մեջ են Մարավիի համալսարանի մարզադահլիճում դեկտեմբերի 3-ի պայթյունի մեջ կասկածվողները, որի հետեւանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել 50 հոգի։




























