Ղազախստանում, հոկտեմբերի 28-ին, Ալմաթիում գտնվող «Արվեստ» պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի կողմից մի շարք գործիչներին Հայաստանի Անկախության 20-ամյակի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների եւ պատվոգրերի հանձնման արարողությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա էին Ղազախստանի հայ համայնքի եւ «Լույս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանությունների եւ մամուլի ներկայացուցիչները:
Ոսկե մեդալներով պարգեւատրվել են հայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Ղազարյանը եւ հասարակական գործիչ Ռիմա Ցականյանը, պատվոգրերին արժանացան Վլադիմիր եւ Ելենա Գրիգորյանները:
Հոկտեմբերի 31-ին Բիշկեկում դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը հանձնեց հայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆյանին:




























