Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հունիսի 9-ին եւ հուլիսի 22-ին հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ արդարադարության նախարարին 5 (այնուհետեւ եւս 3) ծանր հիվանդ դատապարտյալների առողջական խնդիրներով:

Դարապարտյալներից 2-ը` Հ. Դոխոլյանը եւ Ա. Թաքվորյանը ենթարկվել են բժշկական համապատասխան հետազոտության եւ ԲԱՀ-ի  որոշմամբ ներկայացվել են  միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն մինչ օրս վերոհիշյալ հանձնաժողովը ոչ մի քայլեր չի ձեռնարկել որեւէ որոշում կայացնելու համար: Նման անտարբերության արդյունքում  Հ. Դոխոլյանը 2 անգամ ինքնավնասման է դիմել:

Դիտորդների խումբը դատապարտում է նման գործելաոճը, որը հանգեցնում է  մարդու իրավունքների կոպիտ խախտման:

Ստորեւ ներկայացնում ենք ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվությունը.

Հարգելի պարոն Նախարար,

Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ «Աբովյան»  ՔԿՀ-ում գտնվող երեք կին դատապարտյալներ` Լեյլի Վասիլի Չոփինյանը, Ռուզաննա Սուրենի Մանուկյանը եւ Ամալյա Մաքսիմի Մնացականյանը, ինչպես նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող երկու դատապարտյալներ  Արմեն Թաքվորյանը եւ Հովհաննես  Դոխոլյանն ունեն պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ, ինչը նրանց պատժի մնացած մասի կրումից ազատելու իրավական հիմք են հանդիսանում, համաձայն ՀՀ կառավարության, 26 մայիսի 2006թ. թիվ 825 -Ն որոշման:

Ներքեւում ներկայացնում եմ նրանց բժշկական ախտորոշումները, որոնք համապատասխանում են պատիժը կրելուն խոչընդոտող  ծանր հիվանդությունների ցանկին:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկից`

1,Չոփինյան Լեյլի Վասիլի /Ծնվ.1958թ/D-s,,C-r colli uteri պարամետրալ-վագինալ վարիանտ, խառը ձեւ: T3ABNXM0,,:

2,Մանուկյան Ռուզաննա Սուրենի /ծնվ.1970թ/ Ախտորոշումը - «Բրոմխիալ  աստմա: Խառը ձեւ, ծանր աստիճանի, հաճախակի սրացումներով, թոքերի  էմֆիզեմա: Շնչառական անբավարարություն  2-3 աստիճանի,խառը տիպի վինտիլյացիոն  խանգարումներ  օբստրուկցիայի  գերակշռմամբ, կոմպենսացիայի զգալի իջեցումով: Խրոնիկական օբստրուկցիայի բրոնխիտ, թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի 2 աստիճանի իջեցում: Զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճան, հիպօքսիկ էնցեֆալոպատիա, ցնցումային համախտանիշ: Կարդիոմիոպատիա, սիրտ-անոթային անբավարարություն 2 աստիճան: Շաքարային դիաբետ 2-րդ տիպի,միջին ծանրության: Դեղորայքային խրոնիկ թիրիոդիտ, դեղորայքային էութիրեոզ: Մետաբոլիկ սինդրոմ: Ալիմենտար ճարպակալում 3-4-րդ աստիճան>>:

3,Մնացականյան Ամալյա Մաքսիմի /ծնվ.1953թ/Ախտորոշում--ԱՀ 2-րդ աստիճան, վիճակ աջ կրծքագեղձի հեռացումից հետո, արգանդի էքստրիպացիա c-r-ի կապակցությամբ, խրոնիկական բրուցելյոզ, անհայտ էտիոլոգիայի ալլերգիա, պորտալ ճողվածք:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից`

1. Թաքվորյան Արմեն` ախտորոշումը` Դիֆուզ Բ խոշոր բջջային լիմֆոմա 4բ շրջան, պերիֆերիկ աբդոմինալ ավշային հանգույցների, լյարդի, փայծախի, պլեւրայի եւ պերիկարդի ախտահարումներով:

2. Դոխոլյան Հովհաննես` ախտորոշումը`Աթերոսկլերոզ, արտերիալ հիպերտենզիա կրիզային ընթացքով, աթերոսկլերոտիկ էնցեֆալոպատիա: Հիպոտրոֆիկ  եւ  կիստոզ ,լակունար փոփոխություններ: Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից հետո կայուն մնացորդային երեւույթներ: Ակինետիկ ռիգիտ  սինդրոմ: Դեպրեսիվ սինդրոմ:

Քանի որ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով դատապարտված անձանց գործերով միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները կանոնակարգված չեն, չկան համապատասխան ժամանակացույցեր եւ ընթացակարգային ուղեցույցներ`  հիվանդների կարգավիճակի հարցը մնում է անորոշ ժամկետով անլուծելի:

Դիմում եմ Ձեր աջակցությանը` նշված անձանց պատժից ազատման խնդիրների հնարավորինս արագ լուծելու խնդրանքով, քանի որ այդ անձինք իրենց առողջական  ծանր խնդիրների պատճառով ոչ միայն  ի վիճակի չեն պատիժը կրել, այլեւ որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել հասարակությանը»: