ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնական մասում գտնվող Ֆորտ Կավազոս ռազմաբազայում զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով. մեկ զինվոր սպանվել է, ևս մեկը վիրավորվել, հայտնել է բանակի փոխգնդապետ Չարլզ Փաթերսոնը Fox News Digital-ին տված հարցազրույցում։
Երկու զինվորն էլ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, ծառայել են Ֆորտ Կավազոսում բանակի III զրահատանկային կորպուսի 1-ին հեծելազորային դիվիզիայում:
Փաթերսոնն ասել է, որ շաբաթ առավոտյան տեղի ունեցած հրաձգությունը հետաքննում են բանակը և Նոլանվիլի ոստիկանական բաժանմունքը, իսկ բազան միջադեպից հետո «աջակցում է ընտանիքներին»:
Փաթերսոնը հայտնել է, որ վիրավոր զինվորի վիճակը կայուն է։
Իշխանությունները հրաձգության, այդ թվում՝ առճակատման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հայտնում:




























