«ՄամաՍյու» բարեգործական հիմնադրամը, նոյեմբերի-14-ին, ժամը 19:00-ին, Երեւանի Հ.Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոնում կազմակերպում է «Rock for Life 2» խորագիրը կրող` բարեգործական ռոք-համերգը:
Հայկական հանրահայտ The beautified project, Reincarnacia, Dogma, EmpyRay ռոք-խմբերի մասնակցությամբ տեղի կունենա թվով երկրորդ բարեգործական համերգը` ուղղվածությամբ: Հիմնադրամի շուրջ հավաքված են հարյուրավոր համախոհներ Հայաստանից, սփյուռքից եւ օտարերկրացիներ, որոնք ՀՀ-ում եւ արտասահմանում փորձում են օժանդակել հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Սեպետչյանի մայրիկին` բուժվելու կրծքագեղձի քաղցկեղից: Համերգի նպատակն է գումար հավաքել` գնելու եւս մեկ սրվակ դեղորայք` բուժման համար: 18 սրվակ Հերցեպտին դեղորայքից 3-ի համար գումարն արդեն հավաքվել է նախորդ միջոցառումներից` համերգներ, ընթրիքներ Փարիզում եւ Նյու- Յորքում, «Դի-Ջեյները կյանքի համար», «Ժողովրդական երաժշտությունը կյանքի համար», «Ռոքը կյանքի համար», ցուցահանդես-վաճառքներ, որոնց արդյունքում հավաքվել է 10000 դոլար (1 սրվակ «Հերցեպտին»-ն արժե 3000 դոլար):




























