Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) ինքնաթիռի տիպի անօդաչուի գրոհից հետո հրդեհ է սկսվել։ Այս մասին տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Հրդեհը մարել են գործարանի աշխատակիցներն իրենց ուժերով, նշել է ալիքը։ Անօդաչուի բեկորները ցաքուցիր են եղել ՆՎԳ տարածքում։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, ինչպես նաեւ ականազերծման խումբը։ Ենթադրաբար՝ անօդաչուն պայթուցիկ էր կրում։