Քիչ առաջ՝ ժամը 22:14-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 46 հասցեում այրվում է գազի ավտոբաք։ Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ։
Զոհերի, վիրավորների, վնասների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։


























