Էլ ավելի մեծ ապակայունացման սպառնալիքը Մերձավոր Արեւելքում իրական է պաղեստինա-իսրայելյան շարունակվող հակամարտության սրացման պայմաններում։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ երկրների շերպերի եւ սու-շերպերի հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելյան ճգնաժամի սրման են հանգեցրել մերձավորարեւելյան կարգավորման միջնորդական ջանքերը մոնոպոլացնելու ԱՄՆ փորձերը։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ անտեսվում է Իսրայելի հրաժարումը պաղեստինյան պետության ստեղծման մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը կատարելուց, չնայած հենց գործունակ պաղեստինյան պետության ստեղծումն է «երկարատեւ կայունության բանալին Մերձավոր Արեւելքում»։
«Այն իրավիճակում, որը մենք տեսնում ենք այսօր, կա շատ ավելի մեծ տարածքում ապակայունության տարածման իրական վտանգ աշխարհի այս կարեւոր տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։





























