Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, նոյեմբերի 2-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել վանաձորցի երկու երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 19-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեում գործող խանութից գողացել են ցուցափեղկին դրված 2 բենզասղոցները եւ էլեկտրական սղոցը` 170.000 դրամ ընդհանուր արժողությամբ:
Կատարվում է հետաքննություն:


























