Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանից դեպի 8-րդ միկրոշրջան տանող ճանապարհին, նոյեմբերի 2-ին, բախվել են «Շկոդա»  մակնիշի ավտոմեքենան եւ «Բոգդան» մակնիշի ավտոբուսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Շկոդա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները, ավտոբուսի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: