Սեւաստոպոլի նախկին նահանգապետ Դմիտրի Օվսյաննիկովին բռնել են Լոնդոնում՝ պատժամիջոցները շրջանցելու եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը։

«Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունում (NCA) տեղեկացրել են, որ Օվսյաննիկովը ձերբակալվել է հունվարի 22-ին։ Հաջորդ օրը նրան ներկայացվել է մեղադրանք պատժամիջոցների խախտման յոթ դրվագներով եւ փողերի լվացման երկու դրվագներով։ Նա կալանքի տալ է վերցվել»,- նշվել է հոդվածում։

Դմիտրի Օվսյաննիկովը բռնվել է իր տանը։ Նա դատարանի առջեւ կկանգնի փետրվարի 20-ին։ Նա մեղադրվում է պատժամիջոցները միտումնավոր շրջանցելու մեջ։ Օվսյաննիկովը ստացել է 65 հազար ֆունտի (82,5 հազար դոլար) փոխանցում այն հաշվին, որը մինչ այդ բացել էր Լոնդոնի HBOS ֆինանսական խմբի բանկերից մեկում։ Նրանից առգրավվել է նաեւ 77,5 հազար ֆունտ (98,5 հազար դոլար) կանխիկ։

Օվսյաննիկովի հետապնդման պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայում նա համարվում է պատժամիջոցների ենթարկված անձ, դրա համար իրավունք չունի լիովին տնօրինել փողերը եւ օգտվել ֆինանսական ծառայություններից։