Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից, նոյեմբերի 2-ին,  բերման է ենթարկվել Մասիս քաղաքի բնակիչ, նախկինում 4 անգամ դատված 43-ամյա Հակոբ Պողոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա կիսաբաճկոնից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված 3.8 մլ մուգ վարդագույն հեղուկով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: