Գորիս քաղաքում, նոյեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի-Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի փողոցի թիվ 38 տան դիմաց հետընթաց երթեւեկելիս վրաերթի է ենթարկել 33-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի Երեւանյան փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: