Չինաստանում Ավստրալիայից գրող Յան Հենցզյունին դատապարտել են մահապատժի՝ պատիժը Պեկինում ի կատար ածելու տարկետմամբ։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը X-ի իր էջում։
Վոնգի խոսքով՝ Ավստրալիայի կառավարությունը ցնցվել է այն բանից, որ երկրի քաղաքացու հանդեպ օտարերկրյա պետությունում նման որոշում է կայացվել։
Նախարարը նշել է, որ մահապատիժը փոխարինվելու է ցմահ բանտարկությամբ, եթե երկու տարվա ընթացքում Հենցզյունը լուրջ հանցագործություններ չկատարի։
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ Աստրալիայում Չինաստանի դեսպանը կանչվել է Ավստրալիայի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։
Յան Հենցզյունին Չինաստանում ձերբակալել են 2019թ. ազգային անվտանգության սպառնալիքի կասկածանքով։ Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները նրան ներկայացրել են լրտեսության մեղադրանք։ Այդ պահին Ավստրալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սքոտ Մորիսոնը Ավստրալիայի քաղաքացու հանդեպ մեղադրանքներն անվանել էր իրականությանը չհամապատասխանող։





























