Անցած գիշեր ֆերմերները ցույցեր են իրականացրել Նիդեռլանդների տարբեր շրջաններում։ Նրանք մայրուղիներ են դուրս եկել տրակտորներով, խարույկներ են վառել եւ ճայթռուկներ արձակել, տեղեկացրել է NOS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցեր են տեղի ունեցել, մասնավորապես, Բրյուկելեն քաղաքի А2, Պուրմերենդ քաղաքի А7 եւ Ստեյնվեյկ քաղաքի А32 մայրուղիներում։

Ոստիկանությունը նշել է, որ Բեյկերբերգեն քաղաքի А50 մայրուղում նաեւ ասբեստ են այրել, որի այրման դեպքում վնասակար նյութեր են արտազատվում։ Տեղանքը մաքրելու համար կանչվել են հատուկ ծառայությունները։ Խարույկներ են վառվել А28, А15 եւ А12 մայրուղիներում։

Ինչպես նշել են ոստիկանությունում, իրավապահ մարմինները չեն կարողացել արձագանքել բոլոր միջադեպերին։ Շատ դեպքերում ֆերմերների գործողությունները հանգեցրել են վտանգավոր իրավիճակների մարդկանց առողջության, շրջակա միջավայրի եւ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար, ընդգծել  են ոստիկանները։ Որոշ տեղերում խոսքը քրեորեն պատժելի հանցագործությունների մասին է, վարվում է հետաքննություն։