Նավթի գինը հինգշաբթի առավոտյան շարունակում է չափավոր բարձրանալ՝ դրական դինամիկա ցուցադրելով չորրորդ աճուրդն անընդմեջ։

Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,24 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 79,45 դոլար։ Չորեքշաբթի Brent-ը թանկացել էր 0,62 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 79,21 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,21 դոլարով (0,28 տոկոս)՝ մեկ բարելը 47,07 դոլար։  Անցած աճուրդի արդյունքներով պայմանագիրը թանկացել է  0,55 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 73,86 դոլար։

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում նավթի պաշարները անցած շաբաթ ավելացել են 5,52 մլն բարելով, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ավելի չափավոր աճ էին ակնկալում՝ 2,07 մլն բարելի չափով։