Նիգերիայի Կացինա նահանգում ավազակներն առևանգել են հարսնացուին ու հարսանիքի հյուրերին։ Այս մասին հայտնում է նիգերիական Punch հրատարակությունը։

Ավազակներին հաջողվել է առևանգել 63 կնոջ։ Մի քանի օր անց նրանք տարածեցին տեսանյութ, որտեղ առաջնորդը փրկագին էր պահանջում։ Նա սպառնացել է հարսնացուին ստիպել ամուսնանալ այլ տղամարդու հետ և վաճառել առևանգված հյուրերին, եթե նա գումարը չստանա։

Ներքին անվտանգության հարցերով նահանգային հանձնակատար Մուազու Նասիրուն ասել է, որ իրավապահ մարմիններն առևանգման զոհերին փրկելու գործողություն են իրականացնում: