2021թ. ապրիլին Թոմաս Ռենդելը ցնցող խոստովանություն է արել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրան ընդամենը մի քանի շաբաթ է մնացել ապրելու համար։
Ավտոմեքենաների նախկին վաճառողը թոշակի անցնելուց հետո կնոջը՝ Քեթիին եւ աղջկան՝ Էշլիին, պատմել է, որ հորինված անուն է օգտագործել։
«Մենք հեռուստացույց էինք դիտում, եւ նա ասաց. «Գիտեք, տիկնայք, երբ ես եկա այստեղ, փոխեցի անունս,- պատմել է Էշլի Ռենդելը Business Insider պարբերականին։- Եվ իշխանությունները, հավանաբար, դեռ փնտրում են ինձ։ Ես չեմ ցանկանում, որ դուք ցնցվեք»։
Ռենդելի խոսքով՝ իր 71-ամյա հայրը հրաժարվել է մանրամասներ պատմել, բայց հաջորդ օրը, երբ աղջիկը հարցրել է նրա իսկական անունը, նա տեղեկացրել է, որ անցյալ կյանքում իր անունը Թեդ Քոնրադ էր։
Դրանից հետո աղջիկը պարզել է, որ Քոնրադը 52 տարի փախուստի մեջ է ապրել 1969թ. բանկը թալանելուց հետո, եւ դա նրան ստիպել է կասկածի տակ առնել այն ամենը, ինչ իմացել է հոր մասին։
Մոտ երեք տարի հետո աղջիկը պոդկաստ է պատրաստել վեց մասից բաղկացած՝ «Ծխածածկույթ. իմ փախստական հայրը» վերնագրով։ Դրանում նա պատմել է մի թալանի մասին, որի ընթացքում Քոնրադը գողացել է 215 000 կանխիկ դոլար։
«Երբ Գուգլում հավաքեք «Թոմաս Ռենդել» կամ «Թեդ Քոնրադ», կտեսնեք ընդամենը գանձապահի, որը փող է գողանում, եւ մի փախստականի, որին բռնել են նրա մահվանից հետո,- պատմել է աղջիկը։- Բայց նա հիանալի ամուսին եւ հայր էր»։
Ռենդելը հայտնել է, որ հուսով է «պաշտպանել» հոր ժառանգությունը՝ ցույց տալով այն մարդու մարդկային կողմը, որը, ըստ նրա, «ձանձրալի էր բոլոր իմաստներով»։





























