Նյու Յորքի մետրոյի գնացքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է մի դեռահաս աղջիկ։ Այս մասին տեղեկացրել է New York Post թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրներին։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկուշաբթի, փետրվարի 12-ին, «Մաունթ Իդեն» կայարանի շրջանում (Բրոնքս), վագոններից մեկում վեճ է սկսվել, որի հետեւանքով անհայտ անձը կրակ է բացել։ Ականատեսները պատմել են, որ լսել են ավելի քան տասը կրակոց։
Նյու Յորքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ մետրոյում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել է մի դեռահաս աղջիկ, հինգ մարդ տուժել է։





























