Ուոլթոն ընտանիքը զբաղեցրել է առաջին տեղը Forbes ամսագրի կազմած ԱՄՆ ամենահարուստ ընտանիքների ռեյթինգում։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։

Ինչպես գրել է ամսագիրը, Ուոլթոն ընտանիքի կարողությունը գնահատվում է 267 մլրդ դոլար։ Վերջին տասնամյակում գերդաստանի ներկայացուցիչները վաճառել են Walmart-ի արժեթղթերը (մոտ 22 մլրդ դոլարով), ինչպես նաեւ նվիրաբերել են 11 մլրդ դոլար։ Չնայած դրան՝ նրանցից յոթը նախկինի պես տնօրինում են մանրածախ հսկայի արժեթղթերի 45 տոկոսը։ Ընտանիքի կարողությունում ավանդ են բերում նաեւ յոթ մարզական ակումբները (այդ թվում Los Angeles Rams-ը եւ Arsenal-ը)։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարս ընտանիքը՝ 117 մլրդ դոլարով։ Գերդաստանը աշխարհում ամենամեծ հրուշակեղենի ընկերության՝ Mars-ի սեփականատերն է (Վիրջինիայի նահանգ, Մաքլին)։ Ընկերությանն են պատկանում տասնյակ կուլտային բրենդներ, ներառյալ M&Ms,-ը Snickers-ը, Ben's Original բրինձը եւ շների Pedigree կերը։ Նշվել է, որ 2022թ. նրա եկամուտը կազմել է 47 մլրդ դոլար։

Եռյակը եզրափակում է Կոխ գերդաստանը, որի կապիտալը կազմում է 116 մլրդ դոլար։ Չառլզ Կոխը գլխավորել է Koch Industries կոնգլոմերատը, որը գնահատվել է 125 մլրդ դոլար (վաճառքը 2022թ.), 1967թ. նրա հոր՝ Ֆրեդի մահվանից հետո։ Չառլզ եւ Ջուլյա Կոխերը, նրա եղբոր՝ Դեւիդի այրին, տնօրինում են արժեթղթերի 42 տոկոսը։

Պարբերականի ռեյթինգում են նաեւ Քարգիլ-Մաքմիլան (60,6 մլրդ դոլար), Ջոնսոն (44,8 մլրդ, Էդվարդ Ջոնսոն՝ Fidelity Investments-ի հիմնադիրը), Փրիցկեր (41,6 մլրդ), Ջոնսոն (38,5 մլրդ, Սեմյուել Ջոնսոն՝ S. C. Johnson հիմնադիրը), Քեթի (33,6 մլրդ), Դունկան (30 մլրդ) Քոկս (26,8 մլրդ) եւ այլ գերդաստաններ։