Կոլումբիայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել երկրի բանտերում՝ աշխատակիցների վրա հաճախակի դարձած հարձակումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության եւ իրավունքի նախարար Նեստոր Օսունան։
«Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է ողջ երկրի տարածքում գտնվող բանտերում։ Վերջին մի քանի օրերին տեղի են ունեցել պահապանների դեմ հարձակումներ եւ սպանություններ»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որի տեսագրությունը տեղակայվել է գերատեսչության X սոցցանցի կայքում։
Օսունան նաեւ ավելացրել է. «Այս ռեժիմի նպատակը պահապանների կյանքի պաշտպանությունն է եւ նրանց հանգիստ աշխատանքի պայմանների ապահովումը, ինչպես նաեւ դրամաշորթությունների դեմ պայքարի միջոցների ուժեղացումը»։ Միջոցներից մեկը բջջային կապից օգտվելու արգելքն է։
Վերջին շաբաթներին Կոլումբիայում տեղի են ունեցել մի քանի մահափորձեր պատժիչ հաստատությունների աշխատակիցների դեմ, բանտերի պատերից դուրս։





























