Հնդկաստանի կենտրոնական Փենջաբ, Հարյանա եւ Ութար-Փրադեշ նահանգների ֆերմերները իշխանությունների հետ բանակցություններից հետո բողոքի երթի են դուրս եկել Նյու Դելիում։ Այս մասին տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը։
Նրանց չեն գոհացրել Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։ Դրան մասնակցել են գյուղատնտեսության եւ առեւտրի նախարարությունների ղեկավարներ Արջուն Մունդան եւ Փիյուշ Գոյալը։ Թեւե որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, բայց կոնսենսուսի հասնել հիմնական պահանջի հարցում (ընդունել օրենք, որը կերաշխավորի բերքի գնի աջակցության սահմանում) ձեռք չի բերվել։
«Կառավարությունն անկեղծ չէ։ Նրանք պարզապես ցանկանում են իզուր ծախսել մեր ժամանակը»,- լրագրողներին ասել է ֆերմերների նեկայացուցիչ Սերվան Սինգհ Փանդհերը հանդիպումից հետո։
Մայրաքաղաքում երթի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Ոստիկանության հրամանի համաձայն՝ մտցվել է դյուրավառ նյութերի, ինքնաշեն զենքի, աղյուսների, քարերի կրման արգելք։
Արգելվել են բարձրախոսները։
Իշխանությունները մինչեւ վերջերս արգելել էին հինգ եւ ավելի մարդկանց հավաքները։ Հնարավոր է բջջային կապի արգելափակում։





























