Սառը չիլի լատտեն մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Չինաստանում, գրում է Oddity Central-ը։ Նրանք, ովքեր արդեն փորձել են այս ըմպելիքը, բաժանված են երկու ճամբարի. ոմանք այն դասել են իրենց սիրելիների շարքում, իսկ մյուսները խոստացել են իրենց այլեւս երբեք չխմել:
Ըմպելիքըն առաջացել է Գանչժոու քաղաքի սրճարանից։ Հաստատությունը հայտնել է, որ ստեղծել է կծու լատտե՝ հարգանքի տուրք մատուցելու տեղական գավառական խոհանոցին, որը հայտնի է իր կծվությամբ: Մենյուի նոր տարրն այնքան հայտնի է դարձել, որ սրճարանում օրական վաճառվում է մոտ 300 բաժակ:
Նրանք, ովքեր արդեն փորձել են չորացրած չիլիով լատտե, ասել են, որ սուրճն այնքան էլ կծու չէ, որքան սպասվում էր։
«Ընդհակառակը, այն ունի հաճելի համ, մի փոքր քաղցր։ Այս սուրճն այնքան էլ տարօրինակ չէ, որքան մարդիկ կարող են մտածել»,- գրում են սոցցանցերի օգտատերերը։
Սակայն եղել են նաև այնպիսիք, ում դուր չի եկել նոր արտադրանքը։
«Ես սա չեմ փորձի, վախենում եմ, որ ստամոքսի խանգարում կունենամ», - անհանգստանում են մեկնաբանները:





























