Ֆերմերների բողոքի երթի մասնակիցները գրավել են Հնդկաստանի Հարյանա և Փենջաբ նահանգների սահմանին գտնվող վերգետնյա անցումը և ոչնչացրել դրա վրա տեղադրված ձայնամեկուսիչ պատնեշները, հայտնում է ANI-ն։
Կայքը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ցուցարարների ամբոխը թափահարում մի քանի ձայնամեկուսիչ պատնեշները և նետում դրանք կամրջից։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է ուղարկել ցուցարարներին ցրելու համար:
Ավելի վաղ ֆերմերների բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ բերման են ենթարկվել Հարյանայի և Փենջաբի սահմանին գտնվող Շամբհու գյուղի մոտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները քանդել են իրենց երթուղու երկայնքով տեղադրված բարիկադները, այդ թվում՝ բետոնե: Ցուցարարները կոտրել են նաեւ տնտեսություններից մեկի ցանկապատն ու մտել դրա տարածք։
Կենտրոնական Հնդկաստանի Փենջաբ, Հարյանա և Ուտար Պրադեշ նահանգների ֆերմերները բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով կառավարությունից օրենք ընդունել, որը նրանց կտրամադրի նվազագույն աջակցության գնի երաշխիք ապագա բերքի համար: Նրանք նաեւ պահանջում են, որ գյուղացուն թոշակներ վճարեն, գյուղացիական տնտեսությունները պարտքերից ազատվեն։ Այս նահանգներից 200 ֆերմերային արհմիություններ հայտարարել են երթին իրենց մասնակցության մասին։





























