Բրազիլիայում ձերբակալվել են մի խումբ էկզորցիստներ, որոնք փորձել են տանջանքների միջոցով դուրս մղել չար ոգիներին, հայտնում է NB Noticias-ը։

Երկու եղբայրները, նրանց հայրը և նրանց ուղեկցող կինը բերման են ենթարկվել, երբ նրանք հիվանդանոց են տեղափոխել 57-ամյա Զիլդա Կորեա Բիտեկուրի մարմինը։ Տղամարդիկ իրենց անվանում էին pais de santos («սրբերի հայրեր») և էզսորցիզմի սենասներ էին առաջարկում նրանց, ովքեր հավատում էին, որ իրենց սիրելիները դևերի տիրույթում են:

Բիտեկուրի որդու խոսքով՝ էկզորցիստները խոստացել են բուժել մորը՝ 20 րոպե խաչին կապելով։ Փետրվարի 10-ի գիշերը նրանք կնոջը տարել են Ֆորմիգուեյրա քաղաքի գերեզմանատուն։ Այնտեղ, ըստ ականատեսների, սկսել են տանջել նրան՝ դևերից ազատվելու համար։

Էկզորցիստները ոտքով հարվածել են Բիտենկուրի գլխին, մտրակել փայտերով և ապտակել նրա դեմքին։ Այնուհետև կնոջը խաչելության ձևով կապել են խաչին: Լուրջ վնասվածքների պատճառով նրա սիրտը կանգ է առել։

Ձերբակալությունից հետո էկզորցիստները պատմել են, որ «մաքրման ծիսակարգի» ժամանակ փորձել են կնոջ մարմնից դուրս մղել երկու դևերի, որոնք իբր տանջել են նրան վերջին 20 տարիների ընթացքում:

Բժիշկները չեն կարողացել օգնել կնոջը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Միջադեպի առնչությամբ առաջին դատական ​​նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին։