2023 թվականին գազի համաշխարհային գները կայունացել են, սակայն, այնուամենայնիվ, մնացել են վիճակագրական միջինից բարձր։ Այս մասին հայտնում է բրիտանական Shell-ը LNG-ի շուկայի վերաբերյալ իր տարեկան զեկույցում։

Ընկերության տվյալներով՝ շուկայի հավասարակշռության վրա ազդել են մի քանի գործոններ՝ համեմատաբար տաք ձմեռը Եվրոպայում՝ զուգորդված գազի մեծ պաշարներով, միջուկային էներգիայի արտադրության ավելացուկով և չինական տնտեսության վերականգնմամբ։

Սա նվազեցրել է գների գագաթնակետերը և անկայունությունը՝ համեմատած 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածի հետ: Սակայն գազի ներկայիս գները զգալիորեն բարձր են 2017-2020 թվականների մակարդակից, գրում է ընկերությունը։

Բացի այդ, Shell-ի զեկույցում խոսվում է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պատճառով շուկայում շարունակվող լարվածության մասին։

Միաժամանակ, զեկույցում գազի շուկայի աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Հարավարևելյան Ասիայում գտնվող երկրները, որոնք ակտիվորեն զարգացնում են իրենց արդյունաբերությունը, այդ թվում՝ նավթաքիմիական արդյունաբերությունը։ Ընկերության տվյալներով՝ 2040-ականների կեսերին աշխարհի գրեթե բոլոր երկրները կհասնեն գազի պահանջարկի գագաթնակետին։